Անահիտ Տէր Մինասեան
Անահիտ Տէր Մինասեան ֆրանսերէն՝ Anahide Ter Minassian | |
---|---|
Ծննդեան անուն | ֆրանսերէն՝ Anaïs Kévonian[1][2] |
Ծնած է | 26 Օգոստոս 1929[3][1] |
Ծննդավայր | Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսա[2][1] |
Մահացած է | 10 Փետրուար 2019[4][1] (89 տարեկանին) |
Մահուան վայր | Ֆրեն[4][1] |
Քաղաքացիութիւն | Ֆրանսա |
Ազգութիւն | Հայ[5][6] |
Մասնագիտութիւն | պատմաբան, թարգմանիչ, ուսուցիչ, համալսարանի դասախօս, գրագէտ |
Աշխատավայր |
Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոց?[6] Փարիզի Սորպոնի համալսարան[6] France Culture?[6] |
Երեխաներ | Թալին Տեր Մինասյան?[6] |
Անահիտ Տէր Մինասեան (Անահիտ Գեւոնեան, 26 Օգոստոս 1929[3][1], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսա[2][1] - 10 Փետրուար 2019[4][1], Ֆրեն[4][1]) ֆրանսացի պատմաբան, Հայկական ծագումով: Ան մասնագիտացած է Ներկայ Հայաստանի Պատմութեան մէջ, մանաւանդ՝ Հայաստանի իրավիճակը Սովետական Միութեան իշխանութենէն առաջ եւ ետք, ինչպէս նաեւ խորացած է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատմութեան մէջ[7]:
Կեանքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տէր Մինասեան ծնած է Փարիզ, 1929 թուականին: Անոր Հայ ծնողներն են՝ Լեւոն Գեւոնեան եւ Արմենուհի Տէր Կարապետեան: Անոնք իրեն սորվեցուցած են Հայ լեզուն եւ մինչեւ 7 տաերկան մերժած են իրեն ֆրանսական դպրոցներ ղրկել: Ամուսնացած է Հայ դիւանագէտ Ռուբէն Տէր Մինասեանի զաւակին՝ Լէոն Տէր Մինասեանին հԵՏ: Անոնք ունեցած են չորս զաւակներ, որոնցմէ մէկն է պատմաբան Թալին Տէր Մինասեանը[8]:
Անահիտ յաճախած է Սորպոն համալսարանը, ուր ուսանած է պատմաբանութիւն եւ աշխարհագրութիւն: Դասախօս դարձած է բարձրագոյն ընկերային գիտութիւններու դպրոցին եւ Փարիզ 1 Պանթէոն-Սորպոն համալսարանին մէջ: 1969 թուականին ան սկսած է աշխատիլ Սորպոն համալսարանին մէջ[9]:
40 տարի ետք, 2015 թուականին, Անահիտ նշանակուած է որպէս ասպետ, ստանալով Պատուոյ Լեգէոն Շքանշանը[10]:
Անահիտ Տէր Մինասեան մահացած է 2019 թուականին Ֆրեսնես գիւղին մէջ:
2020 թուականին հրատարակուած է Վահէ Օշականին «Օծում» բանաստեղծութիւնը Ֆրանսերէն լեզուով: Այս թարգմանութիւնը Հայերէն լեզուէն կատարած էր Անահիտ Տէր Մինասեանը [11]:
Աշխատանքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Հայկական հարցը» [La Question Arménienne] (1983, Ֆրանսերէն)
- «Ազգայնականութիւն ու ընկերվարութիւն Հայ յեղափոխական շարժման մէջ (1887-1912)» [Nationalism and Socialism in the Armenian Revolutionary Movement (1887-1912)] (1984, Անգլերէն)
- «Հայաստանի Հանրապետութիւնը» [1918-1920-La République d’Arménie] (1989, Ֆրանսերէն),
- «Ազգ եւ կրօնք» [Nation et Religion], (1981, Ֆրանսերէն)
- «Խաչուած պատմութիւններ։ Սփիւռք, Հայաստան, Անդրկովկաս» [Histoires croisées: diaspora, Arménie, Transcaucasie] (1997, Ֆրանսերէն)
- «Սմիրնա։ Մոռացուա՞ծ քաղաքը։ Յիշատակներ մեծ Օսմանեան նաւահանգիստէն, 1830-1930» [Smyrne, la ville oubliée?: mémoires d’un grand port ottoman, 1830-1930] (2006, Ֆրանսերէն)
- «Մեր մանկութեան հողերը, Հայաստանի յիշատակներէն, Հուրի Վարժապետեանի հետ» [Nos terres d’enfance, l’Arménie des souvenirs, avec Houri Varjabédian] (2010, Ֆրանսերէն)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 (unspecified title)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 ծննդական
- ↑ 3,0 3,1 https://www.editionsparentheses.com/la-question-armenienne?idart=195
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://nouvellesdarmenie.com/spip.php?page=article&id_article=7733
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 557–558. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 https://www.cairn.info/revue-confluences-mediterranee-2019-1-page-217.htm#
- ↑ Staff Weekly (2019-02-13)։ «French-Armenian Historian Anahide Ter Minassian Dies at 85»։ The Armenian Weekly (en-US)։ արտագրուած է՝ 2021-04-05
- ↑ Mirror-Spectator The Armenian (2019-02-14)։ «Obituary: Prof. Anahide Ter Minassian, Noted Historian»։ The Armenian Mirror-Spectator (en-US)։ արտագրուած է՝ 2021-04-05
- ↑ Anahide Ter Minassian (թուրքերեն)
- ↑ Décret du 31 décembre 2015 portant promotion et nomination, https://www.legifrance.gouv.fr/jorf/id/JORFTEXT000031741925, վերցված է 2021-04-05
- ↑ «Onction»։ Editions Parenthèses (ֆրանսերեն)։ արտագրուած է՝ 2021-04-05